
Պուշկինի փողոցի հրդեհը մեկուսացվել է ու մարվել, այրվել են շինությունը՝ տանիքով, գույք և սարքավորումներ՝ մասամբ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 22։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս հինգ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի բաղդադե շինությունում (մոտ 525 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 30-ին ժամը 00։26, մարվել՝ 02։31-ին։ Այրվել են շինությունը՝ տանիքով (մոտ 375 քմ), գույք և սարքավորումներ՝ մասամբ։ Դեպքի վայրում երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն։
Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ։
Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր, Կամո Ցուցուլյանը։