«Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է ծեծկռտուքով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, մի քանի օր առաջ «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է ծեծկռտուքով:

Դատապարտյալները ծեծի են ենթարկել բերդի աշխատակից Անդրանիկ Համբարյանին, որը նախատել է նրանցից մեկին` իրեն այցելած բուժքրոջ հետ անհարգալից շփվելու համար:

Սկսվել է լեզվակռիվ, բանտարկյալը հարձակվել է աշխատակցի վրա, որից հետո կապ են տվել ու զոն մտցրել տասնյակ աշխատակիցների: Դատապարտյալներն էլ են ներքաշվել, վնասվել է ռեժիմի պետի տեղակալի ձեռքը։

Ոլորտի պատասխանատուների կարծիքով, ՔԿԾ նախկին պետ Ամբակում Գրիգորյանի «բարեփոխումների» արդյունքում օպերատիվ բաժնի աշխատանքը թուլացել է, այն դարձել է առանձին ոչ կարեւոր կառույց, ազատել են փորձառու օպերներին, օպերաշխատողներ են դարձել ոչ մասնագետները:

Իսկ Սրբուհի Գալյանի ընկերուհին՝ ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը, քանի որ կիլոմետրերով հեռու է իր ղեկավարած ոլորտից, ուստի հին արատավոր բարքերը ծաղկում են ու բարգավաճում։

Մեզ ասացին նաեւ, որ Ամբակում Գրիգորյանի կրճատած օպերների մեծ մասը դատարան է դիմել` վիճարկելով իրենց ապօրինի ազատումը:

«Աբովյան» ՔԿՀ-ի օպեր բաժնի նախկին պետ Գեւորգ Վարոսյանն առաջին ատյանում արդեն հաղթել է, գործը քննվում է վերաքննիչում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930