Թրամփը Պուտինի հետ հանդիպման մասին որոշումը կկայացնի ինքնաթիռում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ G20-ի գագաթնաժողովի շրջանակում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա: Այդ մասին փոխանցում է «Բլումբերգ» գործակալությունը:
Նա ավելացրել է, որ վերջնական որոշումը կընդունի ինքնաթիռում: Թրամփը նման հայտարարությամբ է հանդես եկել Արգենտինա այցից առաջ, որտեղ էլ կկայանա գագաթնաժողովը:
Ավելի վաղ Washington Post-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ բանակցությունները կարող են հետաձգվել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով, որտեղ ուկրաինական նավերը խախտել են ռուսական սահմանը: