Բաժիններ՝

Գազայի շուրջ Թրամփի ծրագրի իրականացումը կարող է ազդել նաև Ուկրաինայի հակամարտության կարգավորման վրա. Ուիթքոֆ

Գազայի հատվածում հրադադարի և իսրայելա-պաղեստինյան հակամարտության դադարեցման՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի իրականացումը կարող է ստեղծել  խթան, որը կօգնի խաղաղություն բերելու Մերձավոր Արևելքի այլ տարածաշրջաններ, ինչպես նաև կազդի ուկրաինական ճգնաժամի կարգավորման վրա: Այդ մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆը:

«Նախագահը ցանկանում է խաղաղություն ընդհանրապես: Դա վերաբերում է ոչ միայն Գազային, այլև, թե ինչպես այդ խաղաղությունը կարող է տարածվել Մերձավոր Արևելքի բոլոր մյուս շրջանների վրա, այն կարող է տարածվել նույնիսկ Ռուսաստանի և Ուկրաինայի վրա», – ասել է նա՝ մեկնաբանելով Գազայում հակամարտության կարգավորման՝ ԱՄՆ կառավարության կողմից առաջարկվող ծրագիրը:

Ուիթքոֆի խոսքով՝ Թրամփի նախաձեռնությանը հավանություն են տալիս ինչպես Պարսից ծոցի երկրներն, այնպես էլ եվրոպական պետությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930