Բաժիններ՝

ԱՄՆ-ը հավանություն տվեց Լեհաստանին 655 մլն դոլարի հրթիռային համակարգերի վաճառքին

ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը թույլատրել է Լեհաստանին 655 միլիոն դոլար ընդհանուր գումարի համազարկային կրակի 20 ռեակտիվ համակարգերի վաճառքը: Այդ մասին հայտնել է Պենտագոնը:

«Պետական դեպարտամենտը որոշում  էընդունել Լեհաստանին 655 միլիոն դոլար մոտավոր արժեքով 20 M124 հրթիռային հրետանու մեծ շարժունակության համակարգերի (HIMARS) եւ դրա հետ կապված այլ սարքավորանքի հնարավոր վաճառքը թույլատրելու մասին»,- ասված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Պաշտպանական համագործակցության եւ անվտանգության գործակալության հաղորդագրության մեջ: Հիմնական կապալառուն, որը պետք է իրականացնի համակարգերի մատակարարումը Լեհաստանին, կլինի Lockheed Martin ընկերությունը:

Պլանավորվող վաճառքը կնպաստի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը եւ ազգային անվտանգությանը՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակցի անվտանգության ամրապնդման միջոցով, որը կարեւոր ուժ է Եվրոպայում քաղաքական կայունության եւ տնտեսական առաջընթացի ապահովման բնագավառում, նշել է գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս