Ֆրանսիայի ոստիկանությունն անցյալ հանգստյան օրերին 378 մարդ է ձերբակալել բողոքի ակցիաների ընթացքում, որոնք խոշոր անկարգություններով են ուղեկցվել Փարիզում:
Կատարը մտադիր է լքել Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԷՔ):
Աֆղան թալիբների հայտնի դաշտային հրամանատար մոլլա Աբդուլ Մանանն Աֆղանստանի հարավում սպանվել է ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածից:
Նիգերիայի նախագահ Մոհամադ Բուխարին հերքել է այն լուրերը, թե ինքը մահացել է եւ իրեն փոխարինելու է եկել նմանակը Սուդանից:
Չինաստանի իշխանությունները համաձայնել են կրճատել եւ վերացնել երկիր ամերիկյան արտադրության ավտոմոբիլների ներկրման մաքսերը:
ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգում առնվազն 25 մարդ է տուժել, 100-ից ոչ պակաս շենք քանդվել տոռնադոյի հետեւանքով:
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան համաձայնել է պարզեցնել փոխադրման ընթացակարգն «Անսար Ալլահ» (հուսիականներ) խռովարար շարժման 50 վիրավոր մարտիկների բուժման համար՝ ի պատասխան ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Մարտին Գրիֆիտսի խնդրանքի:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի այցը Կորեայի Հանրապետություն կարող է տեղի ունենալ մինչեւ ընթացիկ տարվա վերջը:
Դեկտեմբերի 2-ին Իսրայելում հարավային Լակիա քաղաքից մինչև հյուսիսային Մաջդալ-Շամս բնակավայր անցկացված «Սպանության լիցենզիա» անվամբ լայնածավալ գործողության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է 40 բժիշկների և դեղագործների, ովքեր կասկածվում են հայկական բուհերում ուսման ավարտի մասին վկայող կեղծ դիպլոմներ ստանալու մեջ։ Նրանք այդ փաստաթղթերի հիման վրա ստացել են Իսրայելում մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունք։
«Եթե հայկական կողմն ունի դժգոհություններ, ապա հրապարակային չպետք է ներկայացնի այդ դժգոհությունները, որոնք, փորձը ցույց է տալիս, որ որևէ արդյունք չեն տալիս, այլ նույնիսկ սրում են հարաբերությունները, քանի որ գործընկերներին վերաբերող թեմաները պետք է քննարկվեն հանդիպումների ժամանակ՝ մինչ հրապարակայնացվելը»:
«Հիշեք, թե մենք մեր կյանքում որքան ընկերներ ենք կորցրել միայն այն պատճառով, որ չենք ներդրել բավարար ջանքեր նրանց պահպանելու համար: Դա նման է երկկողմանի երթևեկությամբ փողոցի»:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը «քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը համաձայնեցրել են Սիրիայի Իդլիբ նահանգի ապառազմականացված գոտու մասին համաձայնության իրականացման գծով քայլերը։
Փարիզում բենզինի գնաճի դեմ երրորդ շաբաթը շարունակվող բողոքի ցույցերն ահագնացել են. ցուցարարները Փարիզում և Ֆրանսիայում աձրել են ավտոմեքենաներ և շինություններ:
«Արտաքին հետաքրքրություններն այս ընտրություններում ավելի քան բավարար են: Արևմտամետ կուսակցությունների գործողություններին մեծ ուշադրությամբ հետևում են հենց Արևմուտքում, քանի որ դրանից է կախված այդ ուղղությամբ կուրսի ամրապնդումը»:
Արգենտինայի նախագահի՝ Բուենոս Այրեսի նստավայրում՝ Վարդագույն տանը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ողջունելու արարողության ընթացքում Արգենտինայի ղեկավար Մաուրիսիո Մակրիիի ողջույնի խոսքի ժամանակ Թրամփին մոռացել են տալ համաժամանակյա թարգմանության ականջակալը:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա մահացու հեմոռագիկ տենդի վիրուսի բռնկումը երկրորդ խոշորագույնն է դարձել պատմության մեջ:
Փարիզում բենզինի գնի թանկացման դեմ դեկտեմբերի 1-ի բողոքի ակցիաների հետևանքով տուժել է 10 մարդ, որոնցից 3-ը իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են:
Ֆրանսիայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Փարիզում՝ Հաղթական կամարից ոչ հեռու, անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցների դեմ։
Փարիզում բենզինի գնի թանկացման դեմ դեկտեմբերի 1-ի բողոքի ակցիայի շրջանակում իրավապահ մարմինների կողմից ձերբակալվածների թիվը հասել է ավելի քան 100-ի:
«Այսօր ընտրապայքարում գտնող մի քանի կուսակցություններ ասում են, թե Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից: Մենք այդ մոտեցումը չենք կիսում: Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի հիմնական ռազմաքաղաքական դաշնակիցը: Եթե Ռուսասատնի հետ հարաբերությունները վատանան, մեր ժողովրդի գլխին լուրջ անվտանգության խնդիրներ են գալու: Այսօր ՌԴ-ն պարտավորվում է ՀՀ Զինված ուժերի հետ միասին պահպանել ՀՀ անվտանգությունը»:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի մահվան առնչությամբ:
Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել բենզինի թանկացման դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների նկատմամբ:
Փարիզի մետրոյի յոթ կենտրոնական կայանները «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների պատճառով փակվել են:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի մահվան առնչությամբ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 1-ին Բուենոս Այրեսում հանդիպում կունենան:
Ալյասկայում նոյեմբերի 30-ին երկրաշարժեր են տեղի ունեցել, ցնցումների ուժգնությունը տատանվում է 6.6-7.2 մագնիտուդի միջև:
Միացյալ Նահանգներում 94 տարեկանում մահացել է երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը:
Նոյեմբերի 30-ին շուրջ 50 սեւ դելֆիններ են նետվել Նոր Զելանդիայի Չաթեմ արշիպելագի ափ եւ սատկել:
Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը արգելել է Ռուսաստանի 16-ից մինչեւ 60 տարեկան արական ռեռի քաղաքացիների մուտքը երկրի տարածք:
ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը ձեռնամուխ է եղել Սպիտակ տանը դեմքերի ճանաչման ավտոմատ էլեկտրոնային համակարգի թեստավորմանը, ինչի հաշվին կարող է ուժեղացվել այդ ռեժիմային օբյեկտի պաշտպանությունը: