Պենտագոն. «S-400-ի գնումը կարող է ազդել նաև Թուրքիային վաճառվող այլ ինքնաթիռների ու ուղղաթիռների պայմանագրերի վրա»

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) հայտնել է, որ Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Թուրքիային ամերիկյան արտադրության զինտեխնիկայի վաճառքի վրա: Ռուս-թուրքական գործարքը կարող է վատ անդրադառնալ ոչ միայն «F-35» կործանիչները Թուրքիային հանձնելու, այլև ամերիկյան ընկերությունների կողից արտադրվող «CH-47F Chinook» ուղղաթիռների «F-16» կործանիչների,  ինչպես նաև «UH-60 Black Hawk» ուղղաթիռների վաճառքի վրա:

Ավելի վաղ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բարձրագույն զինվորական հրամանատարությունները քանիցս հայտարարել էին, որ դաշինքի անդամ չհանդիսացող Ռուսաստանից «S-400» ՀՕՊ համակարգերի գնումը կարող է հանգեցնել Թուրքիային զենքի վաճառքի որոշ սահմանափակումների: Թուրքիայի արտգործնախար Մևլութ Չավուշօղլուն էլ վերջերս արած պատասխան հայտարարություններից մեկում ասել էր, որ Ռուսաստանի հետ պայմանագիրն արդեն կնքված է և այն հնարավոր չէ չեղարկել: Նա միաժամանակ ասել էր, որ Թուրքիան էլի ՀՕՊ համակարգերի կարիք ունի, որը կնախընտրի գնել իր դաշնակիցներից:

Ամերիկայան «Bloomberg» գործակալության տեղեկություններով՝ Պենտագոնը Կոնգրեսին ներկայացրած «գաղտնի» մակագրությամբ փաստաթղթում նշել է, որ Թուրքիան ինչքան էլ կարևոր գործընկեր լինի, այնուամենայնիվ, պետք է վերանայել նրա անդամակցությունը 8 երկրների համատեղ գործակցությամբ իրականացվող «F-35» կործանիչների նախագծին:

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս