Հիմա ո՞նց է քնում Ամերիկայում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանը. Միքայել Նահապետյան

Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հետաքրքիր է հիմա ո՞նց է քնում Ամերիկայում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանը։

Հրապարակավ սրա մասին ոչ ոք չի խոսում, բայց ինքը հո գիտի՞, որ Փարաքար խոշորացված համայնքը հանձնված էր իր «կուռացիային», որ ինքը ճանաչում է ու աշխատել է բոլոր պրոցեսների բոլոր մասնակիցների հետ, ինքը հո՞ գիտի, որ մինչև իր ու իրենց իշխանության հայտնվելը այդ մարդիկ, այո ունեին քաղաքական հակասություններ, բայց թշնամացած չէին այսչափ, ինքը հո գիտի՞ որ «բաժանիր որ տիրես» դոկտրինով կառավարումը, բոլորին զուգահեռ ինչ-որ բաներ խոստանալը, ինտրիգներն ու խարդավանքներն են սրել քաղաքական հակասությունները` աճեցնելով ամբիցիաները, խաղադրույքներն ու պարտության գինը։

Լավ կա՞ ինչ որ բան որ ավելի թանկ լինի քան իշխանությունը։ Ներսում այսքան թշնամանք բերողների բերած խաղաղությանը էս ժողովուրդը ինչպե՞ս հավատա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930