Ինդոնեզիայում հարյուրից ավելի մարդ է փախել բանտից
Ինդոնեզիայում հարյուրից ավելի մարդ է փախել երկրի արեւմուտքի Բանդա Աչեհ քաղաքի բանտից, ոստիկանությունը նրանց որոնում է սկսել: Այդ մասին հայտնել է Associated Press-ը:
Գործակալության տեղեկատվությամբ, փախուստը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 720 դատապարտյալների թույլ են տվել դուրս գալ խցերից նամազ անելու համար:
«Նրանք չեզոքացրել են պահապան զինվորներին, թեեւ վերքերը լուրջ չեն եղել»,- գրում է AP-ն:
Նշվում Է, որ ընդամենը փախչել է փորձել 113 մարդ, նրանցից 26-ին բռնել են, մինչդեռ եւս 87-ը գտնվում են ազատության մեջ: Բանդա Աչեհի ոստիկանությունը քաղաքում փակել է ճանապարհները եւ շարունակում է փախստականների որոնումները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: