Բաժիններ՝

Արոնյանը Կարուանայի հետ երկրորդ դասական պարտիան ևս ոչ-ոքի է ավարտել

Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները «Grand Chess tour»-ի եզրափակիչ մրցաշարում, որն ընթանում է Բրազիլիայում

Ֆաբիանո Կարուանայի դեմ երկրորդ տուրում, որտեղ Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, պարտիան կրկին ավարտվեց ոչ-ոքի՝ այս անգամ 26-րդ քայլին:

Արոնյանն ու Կարուանան մրցել էին նաև սեպտեմբերի 29-ին։ Այդ պարտիան էլ ավարտվել էր ոչ-ոքի արդյունքով՝ 37-րդ քայլին։

Հաջորդիվ գրոսմայստերները կմրցեն արագ շախմատում, որը ևս բաղկացած է երկու տուրից: «Grand Chess tour»-ի եզրափակիչ մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 4-ին:

«Grand chess tour»-ի եզրափակիչ մրցաշարն անցկացվում է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930