Բաժիններ՝

ԱՄՆ-ի Սենատը դատապարտել է Ռուսաստանի սադրիչ գործողություններն ուկրաինական ռազմածովային ուժերի դեմ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը նոյեմբերի 29-ին միաձայն բանաձեւ է ընդունել Կերչի նեղուցի իրադարձությունների պատճառով Ռուսաստանի գործողությունների դատապարտմամբ: Այս մասին ասված է երկրի օրգենսդիր մարմնի վերին պալատի կայքում:

«Ընդունված է Սենատի 709-րդ բանաձեւը, որը դատապարտում է Կերչի նեղուցում Ռուսաստանի սադրիչ գործողություններն ուկրաինական ռազմածովային ուժերի դեմ»,- նշված է Սենատի պորտալում: Բանաձեւի հեղինակներից մեկը՝ Ռոն Ջոնսոնը (հանրապետական Վիսկոնսինի նահանգից), պատմել է, որ փաստաթուղթը բովանդակում է «նավերի անհապաղ վերադարձման եւ կալանավորվածների ազատ արձակման կոչ»:

Նրա խոսքով՝ բանաձեւը «գրեթե 50 համահեղինակ ունի Սենատում», որի տեղերը հասնում են 100-ի: Փաստաթղթում նաեւ աջակցություն է հայտնվում Կիեւի իշխանություններին:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 29-ին ավելի վաղ ԱՄՆ-ից մեկնել է Արգենտինա: Ինքնաթիռնում նա որոշում է ընդունել չեղյալ հայտարարել գագաթնաժողում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը՝ կապված Կերչի նեղուցի իրադարձությունների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս