Բաժիններ՝

«Ռուսաստանը պետք է ազատ արձակի նավերն ու նավաստիներին, նվազեցնի լարվածության մակարդակը». Թերեզա Մեյ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ մտադիր է շարունակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման քաղաքականությունը Կերչի նեղուցի միջադեպի պատճառով:

«Մենք միշտ է առաջին գծում ենք եղել Եվրամիությունում՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ ի պատասխան նրա գործելակերպի»,- ինքնաթիռում ասել է նա լրագրողներին Բուենոս Այրեսի ճանապարհին՝ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար:

Վարչապետը, մեկնաբանելով ուկրաինական ռազմանավերի կալանման հետ կապված իրադրությունը, նշել է.

«Դա Ռուսաստանի շաբլոնային գործելակերպի բաղկացուցիչ մասն է: Նա պետք է ազատ արձակի նավերն ու նավաստիներին, նվազեցնի լարվածության մակարդակը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս