
Ուկրաինիացի զինվորականներն օդային թիրախների խոցման վարժանքներ են անցկացրել Ազովի ծովում

Ուկրաինացի ուժայինները զինավարժանքներ են անցկացրել Ազովի ծովի ափին, որոնց պայմանական նպատակն է եղել ծովի ուղղությամբ օդային թիրախների խոցումը: Նոյեմբերի 30-ին այս մասին հայտնել է Միացյալ ուժերի գործողության (ՄՈՒԳ) մամուլի ծառայությունը:
«Գրոհիչ եւ բանակային օդուժը նմանակել են օդային հակառակորդի հարվածը ծովեզերքի պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումներին: Ուկրաինայի զինված ուժերի 23-4 «Շիլկայի», «Ստրելա-10Մ»-ի անձնակազմերը եւ զենիթահրթիռային շարժական համալիրների եւ ԶՈՒ-23 զենիթային կայանքների անձնակազմերը պայմանականորեն ոչնչացրել են օդային թիրախները»,- ասված է Facebook-ում ՄՈՒԳ-ի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է Ազովի ծովի շրջափակման մեջ՝ հայտարարելով, որ նա նավերի չհիմնավորված ստուգումներ է իրականացնում Կերչի նեղուցով դրանց անցնելու ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
https://www.facebook.com/pressjfo.news/videos/2027391550885030/