
Զախարովան կոչ է արել ԱՄՆ-ին գիտակցել իր դերն Ուկրաինայի իրադրության հարցում

ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «թղթի կտոր» է անվանել ԱՄՆ-ի Սենատի ընդունած բանաձեւը, որը դատապարտում է «Ռուսաստանի սադրիչ գործողություններն Ուկրաինայի դեմ», եւ Վաշինգտոնին կոչ է արել գիտակցելու իր դերն ուկրաինական ճգնաժամի հարցում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Ամերիկացի դիվանագետների, պաշտոնատար անձանց, ուժային կառույցների ներկայացուցիչների թելադրանքով ուրվագծվել է Ուկրաինայի ապագան: Ձեւավորվել է պետական իշխանությունը, ձեւավորվել 1 տեղեկատվական քաղաքականությունը, եւ, անտակարույս, քաղաքականությունը, մասնավորապես, Դոնբասի նկատմամբ: Ուստի հերթական թղթի կտորն ընդունելու փոխարեն անհրաժեշտ է, ինձ թվում է, գիտակցել իր երկրի եւ իր պաշտոնատար անձանց դերն ուկրաինական ողբերգության հարցում եւ ընդունել որեւիցե այլ հայտարարություն: Օրինակ՝ Ուկրաինայի 2013 – 2014 թվականների իրադարձություններում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի դերի վերաբերյալ»,- ասել է Զախարովան նոյեմբերի 30-ին կայացած ճեպազրույցում: