Պետական դավաճանության մեջ մեղադրվողի կինը հեռացել է գյուղից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում (դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ) կայացել է Բերդ համայնքի Իծաքար գյուղի բնակիչ, 1992 թվականին ծնված Գեղամ Արթուրի Գինովյանի դատավարությունը։

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ  ՊՆ թիվ Ն զորամասի պայմանագրային զինծառայող, դասակի հրամանատար, ի պաշտոնե հնարավորություն ունենալով առնչվելու պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների եւ փաստաթղթերի, ինչպես նաեւ ռազմական բնույթի այլ տեղեկությունների հետ, լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին ռազմական բնագավառում պետական, ծառայողական գաղտնիք հանդիսացող եւ ռազմական բնույթի այլ տեղեկություններ հանձնելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության։

Գ․ Գինովյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով։

Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 15-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։ Գ․ Գինովյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Սույն քրեական գործի վերաբերյալ տեղեկատվությունը դատական տեղեկատվական «Դատալեքս» կայքում տեղադրված է։ 2025 թվականին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը Գ․ Գինովյանին դատապարտել է 17 տարվա ազատազրկման։ Գինովյանն այդ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, գործը վարույթ է ընդունվել։

Իծաքար գյուղից տեղեկացա, որ Գինովյանը քույրեր ունի, որոնք ամուսնացած են` Իծաքարում չեն բնակվում, ամուսնացած է, սակայն երեխաներ չունի, նրա երեւանցի կինը ամուսնուն կալանավորելուց հետո հեռացել է Իծաքարից։ Գ․ Գինովյանի ծնողները բնակվում են գյուղում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930