![](/banners/BeFunky-design.jpg)
ԵՄ-ն դեկտեմբերին կերկարացնի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները. Տուսկ
![](https://168.am/wp-content/uploads/2018/11/956489.jpg)
Եվրամիությունը հերթական անգամ կերկարացնի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է հունվարի վերջին:
Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ հանդես գալով Արգենտինայի մայրաքաղաքում անցկացված մամուլի ասուլիսում, որտեղ նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 1-ն անցկացվում է G20-ի գագաթնաժողովը:
«Եվրոպան միասնական է Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում: Հենց դրա համար էլ ես վստահ, որ ԵՄ-ն դեկտեմբերին կերկարացնի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: