
Եվրահանձնաժողովը հաստատեց Ուկրաինային 500 մլն եվրոյի մակրոֆինանսական օգնության հատկացումը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) նոյեմբերի 30-ին հաստատել է Ուկրաինային նոր ծրագրով 500 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնության փաթեթի հատկացումը: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
«Եվրահանձնաժողովը Եվրամիության անունից այսօր հաստատեց Ուկրաինային 500 միլիոն եվրոյի հատկացումն այդ երկրի մակրոֆինանսական օգնության նոր ծրագրի շրջանակներում: Այսպիսով, օգնության ընդհանուր ծավալը, որը Եվրամիությունն Ուկրաինային է տրամադրում 2014 թվականից, հասել է 3,3 միլիարդ եվրոյի»,- հայտնել է ԵՀ-ն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: