
Եվրախորհրդարանը կոչ արեց բարեփոխել Առևտրի համաշխարհային կազմակերպությունը

Եվրախորհրդարանը նոյեմբերի 29-ին ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել, որով կոչ է արվում անցկացնել Առեւտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխում եւ արդիականացում։
«ԱՀԿ-ի կանոնները, նորմերն ու ընթացակարգերը պետք է վերանայվեն, որպեսզի ապահովվի կազմակերպության արդյունավետությունն ու ակտուալությունը,-ասված է փաստաթղթում:- Եվրախորհրդարանը հանդես է գալիս հօգուտ ԱՀԿ-ի շուտափույթ արդիականացման»: Բանաձեւի ընդունման օգտին քվեարկել է 471 պատգամավոր, դեմ են արտահայտվել 80-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: