Բաժիններ՝

Սեուլից վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ գնացք է ուղևորվել ԿԺԴՀ

Նոյեմբերի 30-ին Սեուլից վերջին ավելի քան տասը տարվա ընթացքում առաջին անգամ գնացք է ուղեւորվել ԿԺԴՀ, որպեսզի դրանում գտնվող հարավկորեացի պաշտոնական անձինք ու փորձագետները կարողանան հետազոտել մինչեւ Չինաստանի Սինիյջու սահմանամերձ քաղաք ձգվող երկաթուղիների վիճակը:

Ինչպես հայտնել են հարավկորեական ԶԼՄ-ները, վեց վագոնից բաղկացած «միավորիչ գնացքը» բարձրաստիճան ուղեւորներ ունի, նրանց թվում են՝ ազգային միավորման գործերի նախարար Չո Մյուն Գյունը, հողերի եւ տրանսպորտի նախարար Կիմ Հյոն Մին, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, խորհրդարանականներ:

Ուղեւորությունը կտեւի 18 օր. այդ ժամանակի ընթացքում կհետազոտվի ԿԺԴՀ-ի 1200 կմ երկաթգիծ՝ պարզելու՝ որտեղ է արդիականացում պահանջվում կորեական երկու պետությունների միջեւ հաղորդակցության հաստատման համար: Կորեայում երկաթուղիների վերամիավորման շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հյուսիսի եւ Հարավի՝ այս տարվա սեպտեմբերին Փհենյանում կայացած գագաթնաժողովում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս