Բաժիններ՝

Թրամփը հետաձգել է Պուտինի հետ հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ G20-ի շրջանակում Արգենտինայում նախատեսված հանդիպումը:

Թրամփը նման որոշում է կայացրել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի մասին զեկույցը լսելուց հետո: ԱՄՆ նախագահը նշել է, որ հիմնական պատճառ է դարձել այն փաստը, որ նավերն ու նավաստիները չեն վերադարձել Ուկրաինա:

«Ես անհամբերությամբ եմ սպասում նման նոր գագաթնաժողովի անցկացմանն անմիջապես այն բանից հետո, երբ իրավիճակը կարգավորվի»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում հանդիպումը հետաձգելու մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930