
Ի՞նչ է երդումը

Հարց՝ քահանային
– Ի՞նչ է երդումը:
– Երդման սահմանումն այս է. «Վկայություն, այսինքն՝ վկայակոչումն Աստվածային անվան, որով ցույց է տրվում հավատարմություն կամ հաստատվում է խոստումը»:
Այս սահմանումից երևում է, որ երկնքով, Ավետարանով, տաճարով կամ քրիստոնեական հավատով երդվողը դրանց Արարչին է վկայակոչում: Իսկ եթե հակառակն է, ապա անընդունելի է անշունչ իրերի անուններով վկայություն անելը:
Սրբերը երբ որևէ բանի ստուգության համար վկայում են, պետք է ընկալվի այսպես. Աստվածային ճշմարտությունը նրանցից է ճառագում: Եթե այսպիսին չլինի երդումը, աստվածպաշտությանը չի վերաբերի: