Ավելի քան 160 լցակայաններ են փակված՝ «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի ակցիաների հետեւանքով վառելիքի մատակարարումների բացակայության պատճառով:
Իսրայելում դեկտեմբերի 4-ին կանանց համընդհանուր գործադուլ է հայտարարված կանանց նկատմամբ բռնության դեմ:
Մեծ Բրիտանիան կարող է միակողմանի կարգով հետ կանչել Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու ծանուցումը, քանի դեռ կողմերը պաշտոնապես «ապահարզանի» համաձայնագիր չեն կնքել:
Եվրոյի գոտու 19 երկրների ֆինանսների նախարարները համաձայնության են հասել եվրոգոտու բարենորոգման շուրջը:
Սիցիլիայի Մաֆիայի դեմ պայքարի վարչությունը դեկտեմբերի 4-ի առավոտյան իրականացրել է ընդգրկուն հատուկ գործողություն, որի ընթացքում ձերբակալվել են «Կոզա նոստրայի» 46 անդամներ, այդ թվում՝ գանգստերական սինդիկատի ենթադրյալ պարագլուխը՝ Սետիմինո Մինեոն:
Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է Պարսից ծոցից նավթի արտահանման հնարավոր դադարեցման մասին, եթե Թեհրանը զրկվի իր ածխաջրածիններն արտաքին շուկաներին մատակարարելու հնարավորությունից:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին երկյուղ է հայտնել, որ միջազգային անվտանգության համար կարեւոր փաստաթղթերի վիճարկման պատճառով աշխարհում իրավունքի գերակայության փոխարեն կարող է գերիշխող դառնալ ջունգլիների օրենքը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա տիկին Մելանյան դեկտեմբերի 3-ի երեկոյան Վաշինգտոնում այցելել են Կապիտոլիումի շենք՝ հարգելու նոյեմբերի 30-ին կյանքի 95-րդ տարում վախճանված նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի հիշատակը։
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավախումբը՝ John C. Stennis ատոմային ավիակրի գլխավորությամբ, առաջիկա օրերին կմտնի Պարսից ծոց՝ ցուցադրելու իր ուժը Իրանին:
Ձմռան համար անսովոր բարձր ջերմաստիճան է հաստատվել Ճապոնիայի մեծ մասում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն Բրյուսելում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է Թել Ավիվին աջակցելու մասին եւ հավաստել ինքնապաշտպանության՝ երկրի բացարձակ իրավունքը։
Մեքսիկայում Cessna մակնիշի ոչ մեծ ինքնաթիռը դեկտեմբերի 3-ին բնակելի շենքի մեջ է մխրճվել Սինալոա նահանգի Կուլիական քաղաքում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ փակ կոնսուլտացիաներ կանցկացնի Իրանի հրթիռային փորձարկումների շուրջ:
Վաշինգտոնում Կապիտոլիումի բլրին տեղի է ունենում ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշի հետ հրաժեշտի արարողությունը, որը նոյեմբերի 30-ին մահացավ կյանքի 95-րդ տարում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկացնելով իր ու Պուտինի հեռախոսազրույցի մասին՝ ՀԱՊԿ քարտուղարի ընտրության առնչությամբ, Փաշինյանն ասել է՝ պայմանավորվել են, որ մինչեւ 2019թ․ նիստ չի կայանա, հարցը կլուծվի աշխատանքային կարգով։
«Ներքաղաքական փոփոխությունները, այդ թվում՝ հեղափոխական տրամադրությունները, շարունակվում են, ինչը նշանակում է` չի կարելի բացառել, որ Հայաստանի նոր թեկնածուն ևս ենթարկվի քրեական հետապնդման: Եվ ասեմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները ելնում են նաև այս մտահոգությունից՝ կարծելով, որ այս փուլում ՀՀ-ի համար միջազգային կազմակերպությունում նման պատասխանատու պաշտոնը կարող է հավելյալ բեռ դառնալ»:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 40 անդամ այս շաբաթ կժամանեն Երևան՝ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով:
«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի բացառում նախագահական մոդելին վերադարձը։ Իմ որոշ ընկերներ Երևանից հիասթափության տարրերով ինձ անձնական հաղորդագրություններ էին գրում։ Միևնույն ժամանակ՝ քաղաքական գործիչներով հմայվելն անշնորհակալ գործ է»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում շարունակվող բողոքի ակցիաների պատճառով կարող է չեղարկել այցը Սերբիա, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 5-6-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Արգենտինայում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ G20-ի գագթանաժողովի շրջանակներում իր ունեցած հանդիպումը դեկտեմբերի 3-ին բնութագրել է որպես երկկողմ հարաբերություններում կատարված մեծ թռիչք:
ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական երկխոսությունն անհրաժեշտ է, նույնիսկ եթե կողմերի հարաբերությունները չբարելավվեն տեսանելի ապագայում:
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Մասիսում նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղեկացրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հետ հեռախոսազրույցում առաջարկել է՝ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված ՀԱՊԿ գագաթաժողովը հետաձգեն, քանի որ կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կոնսենսուս չկա, և նիստը կհրավիրվի այն ժամանակ, երբ աշխատանքային կարգով խնդիրը կլուծվի։
ՆԱՏՕ-ն Վրաստանին աջակցություն կցուցաբերի Սեւ ծովում նրա առափնյա պահպանության ծառայության եւ ռազմածովային ուժերի զարգացման հարցում:
Ուկրաինայի Գերագույն ռադայի «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն առաջարկում է մտածել երկրում մտցված ռազմական դրության ժամկետը կրճատելու հնարավորությունը, քանի որ այն խիստ վախեցրել է հանրապետության բնակիչներին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Պակիստանի վարչապետ Իմրան Խանին հղած նամակում Իսլամաբադին խնդրել է օժանդակել աֆղանական հակամարտության լուծման գործում:
Ֆրանսիայում շարունակվող բողոքի ակցիաների մասնակիցները Total նավթի-գազի կոնցեռնի վառելիքի 11 պահեստարան են արգելափակել Ֆրանսիայում, ինչի պատճառով առանձին լցակայաններում բենզինի ու դիզելի անբավարարություն է դիտվում:
Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը պատրաստվում է վաճառել շուրջ 218 միլիոն դոլար արժողությամբ Boeing 787 Dreamliner-ը:
Ֆրանսիացի «դեղին բաճկոնավորների» ներկայացուցիչները դեկտեմբերի 3-ին պահանջել են կառավարության հրաժարականը եւ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Պիեռ դե Վիլյեի նշանակումը վարչապետի պաշտոնում:
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասն ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմն արգելք է համարում Մերձավոր Արեւելքի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար եւ բանակցություններում հույսը դնում է ուրիշների, ներառյալ Ռուսաստանի վրա։
Վաշինգտոնը մտադիր է պատժամիջոցների երկրորդ փաթեթը սահմանել Մոսկվայի դեմ՝ Մեծ Բրիտանիայում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը նյարդապարալիտիկ նյութով թունավորելու համար, դեկտեմբերի 2-ին հաղորդեց ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտը։