Կա՛մ Փաշինյանը կկատարի Ալիևի պահանջը, կա՛մ կլինեն ռազմական գործողություններ. Սուրեն Սուրենյանց

Թեև Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 8-ից հետո իր նախընտրական քարոզչությունը կառուցում է որպես «խաղաղություն բերած միակ և բացառիկ ղեկավար», սակայն Ադրբեջանի նախագահ Ալիևը ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ հերթական անգամ ջարդեց Փաշինյանի այդ թեզը՝ Հայաստանն անվանելով կապիտուլացված, ռազմական հանցագործ երկիր`ցույց տալով, որ Հայաստանում կատարում են իր պահանջները։

Ավելին, Ալիևը հերթական անգամ Հայաստանի տարածքն անվանեց «Զանգեզուրով միջանցք», որին հակադրվելու փոխարեն՝ Հայաստանը ներկայացնող Փաշինյանը ՄԱԿ ամբիոնից ընդամենը հայտարարեց. «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից»։

Ուշագրավ է, որ Փաշինյանը մի քանի անգամ իր ելույթում շեշտեց՝ «Զանգեզուրի միջանցք» ասվածը Հայաստանի տարածքային պահանջ է ընկալվում հայ ժողովրդի կողմից, չասաց՝ արդյո՞ք իր համար ևս այն տարածքային պահանջ է։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը, խոսելով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ժամանակ Փաշինյանի և Ալիևի ելույթների մասին, նշեց՝ ՄԱԿ-ում կատարվածը հերթական անգամ եկավ ապացուցելու՝ Փաշինյանն առանց դետալները հստակեցնելու, դրանց շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու, ստորագրություն է դրել մի թղթի տակ, հետո եկել է Հայաստան և այն ներկայացրել է իր մեկնաբանությամբ՝ հակադրություն առաջացնելով ստորագրած մյուս կողմի հետ։

Կարդացեք նաև

«Ընդամենը երկու գագաթնաժողով է եղել օգոստոսի 8-ից հետո՝ Շանհայինը և ՄԱԿ-ինը. երկու տեղում էլ Ալիևը շատ հստակ օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» տերմինը, իսկ Փաշինյանը սուբյեկտիվորեն է ներկայացնում այն, ինչը ստորագրել է։ Հիշեք, որ նա նույն կերպ վարվեց նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ։ Ալիևն էլ ասում է, որ ստորագրել է մի բան, որ ադրբեջանցիները հայի երես չտեսնեն, իսկ ի՞նչ է ասում Փաշինյանը. ստորագրած թղթերի այս տարբեր մեկնությունները կարող են բերել նրան, որ ուժային բալանսի խախտմամբ կա՛մ Փաշինյանը կկատարի Ալիևի պահանջը, կա՛մ կլինեն ռազմական գործողություններ։ Սա է պատճառը, որ ես ասում եմ՝ Վաշինգտոնում կոնֆլիկտը զակատ են արել ընդամենը, չեն լուծել»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը ցուցմունք տվեց Հայաստանի դեմ՝ հայտարարելով, թե ՀՀ նախկին նախագահները հայ զինվորներին ուղարկել են Հայաստանի՝ միջազգային ճանաչված տարածքից դուրս՝ ծառայության, ինչը բացառիկ ցուցմունք է Հայաստանի ներկայիս ղեկավարի կողմից ընդդեմ Հայաստանի, դրանից հետո Ալիևը շարունակեց Փաշինյանի այդ թեզը, հետևապես՝ Փաշինյանն Ալիևի ասածներից զարմանալու որևէ առիթ չունի։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930