Գիշերը Լեհաստանում հինգ մարդ է մահացել ցրտահարվելուց
Անցած գիշեր Լեհաստանում հինգ մարդ է մահացել ցրտահարվելուց: Այդ մասին ասված է Անվտանգության կառավարական կենտրոնի (RCB) հաղորդագրության մեջ:
Վերջին ժամանակներս երկրի տարածքում դիտվում են մինուսային ջերմաստիճաններ: RCB-ի տվյալներով՝ ցրտերի սկսվելուց ի վեր Լեհաստանում արդեն 10 մարդ է մահացել ցրտահարվելուց:
«Անցած գիշեր Լեհաստանում ցրտից հինգ մարդ է մահացել»,-ասված է հաղորդագրության մեջ: