Իրանի դեմ պատերազմը կարող է ավարտվել «ավելի արագ, քան մարդիկ կարծում են». Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է՝ կարծում է, որ Իրանում պատերազմը կարող է ավարտվել ավելի շուտ, քան «մարդիկ կարծում են»։

«Ես նույնպես տեսնում եմ, որ այս պատերազմը կավարտվի շատ ավելի արագ, քան մարդիկ կարծում են», – մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Նեթանյահուն։

Իսրայելի վարչապետը հայտարարել է նաև, որ Իրանը զրկվել է ուրանը հարստացնելու կամ բալիստիկ հրթիռներ արտադրելու իր կարողությունից։

«Մենք քայլեր ենք ձեռնարկում հրթիռներ կառուցելու հնարավորություն տվող արդյունաբերությունները ոչնչացնելու համար։ Իրանն այլևս չունի ուրան հարստացնելու և բալիստիկ հրթիռներ արտադրելու կարողություն», – մամուլի ասուլիսում ասել է Նեթանյահուն, ընդգծելով. «Մենք հաղթում ենք, իսկ Իրանը կործանվում է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031