ԱՄՆ գործողությունը Իրանի դեմ ոչնչացնում է համաշխարհային իրավական նորմերը. Փեզեշքիան
ԱՄՆ գործողությունը Իրանի դեմ նախադեպ է ստեղծում, որը կոչնչացնի համաշխարհային իրավական նորմերը: Այս մասին մարտի 20-ին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական մեդիա հարթակում:
«ԱՄՆ ագրեսիան Իրանի դեմ և նահատակ առաջնորդի սպանությունը նոր նախադեպ են ստեղծում միջազգային վեճերում, որոնք կոչնչացնեն համաշխարհային իրավական նորմերը: Եթե աշխարհը չկանգնի անսասան, նրա բոցը շատերին կուլ կտա», – հայտարարել է նա:
Փեզեշքիանը հավելել է, որ «կրակի բոցը շատերին կուլ կտա», եթե միջազգային հանրությունը վճռականորեն չհակադրվի սրացմանը:



