ԵՄ-ն բացառել է ռուսական գազի գնումները նույնիսկ ԵՄ-ում էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը լիովին բացառել է ԵՄ երկրներին ռուսական գազ գնելու թույլտվությունը, նույնիսկ եթե Եվրոպայում էներգապաշարների ֆիզիկական պակաս լինի, որը կհանգեցնի էլեկտրաէներգիայի անջատումների։ Այս մասին նա հայտարարել է ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ունենք հստակ նպատակ և հավատարիմ ենք մեր նպատակին։ Մենք շարունակելու ենք մեր էներգետիկ հատվածի վերափոխումը՝ այն փոխադրելով կանաչ և Եվրոպայում արտադրվող էներգիայի», ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Ավելի վաղ էներգետիկայի հարցերով եվրոպական կոմիսար Դան Յորգենսենը հայտարարել էր, որ ԵՄ երկրներն այլևս չպետք է գնեն ռուսական էներգապաշարների ոչ մի մոլեկուլ՝ անկախ հանգամանքներից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031