Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զորքեր չի տեղակայի Մերձավոր Արևելքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ակնարկել է, որ մտադրություն չունի ամերիկյան զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք:

«Ես զորքեր չեմ տեղակայում ոչ մի տեղ», – ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա պլանավորում է ավելի շատ զինծառայողներ ուղարկել տարածաշրջան։

«Եթե ցանկանայի, չէի ասի ձեզ։ Բայց ես զորքեր չեմ տեղակայում ոչ մի տեղ։ Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ կլինի»։

Թրամփն այս մասին ասել է Սպիտակ տանը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ Օվալաձև սենյակում կայացած հանդիպման ժամանակ։

Ռոյթերս լրատվական գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին ավելի վաղ հաղորդել էր, որ Թրամփի վարչակազմը քննարկում է Իրանում հազարավոր ամերիկացի զինվորականներ տեղակայելու հնարավորությունը՝ Իրանի դեմ գործողությունների շրջանակը ընդլայնելու համար:

Փետրվարի 28-ին՝ հակամարտության սկսվելուց հետո, Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաների դեմ հարվածներ հասցնելուց ի վեր, տասներեք ամերիկացի զինվոր է զոհվել։

Տեսանյութեր

Լրահոս