ԻՀՊԿ-ն պնդում է, որ հարվածել է ԱՄՆ-ի կողմից վերահսկվող Ադ-Զաֆրա բազային ԱՄԷ-ում
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի էլիտար ռազմական ստորաբաժանում) պնդում է, որ հարվածել է ԱՄՆ-ի կողմից վերահսկվող Ադ-Զաֆրա ռազմաբազային ԱՄԷ-ում: Հայտարարությունը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ։
«Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ «Ճշմարիտ խոստում 4» գործողության 66-րդ փուլի ընթացքում մենք հաջողությամբ հարվածել ենք Երուսաղեմում, Հայֆայում և ԱՄՆ-ի կողմից վերահսկվող Ադ-Զաֆրա բազայում գտնվող թիրախներին», – ասվում է հայտարարության մեջ: Զինվորականների խոսքով՝ հարձակումների ժամանակ նրանք օգտագործել են «գերծանր» Խորամշար, Քադր և Էմադ հրթիռներ։



