Քուվեյթում անօդաչուն գրոհել է նավթավերամշակման գործարանը, հրդեհ է սկսվել

Քուվեյթի Մինա-էլ-Ահմադի նավթավերամշակման գործարանը ուրբաթ գիշեր ենթարկվել է անօդաչուի գրոհի, հրդեհ է առաջացել, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Քուվեյթի KPC պետական նավթային ընկերության հայտարարությանը։

Գրոհները մի քանիսն են եղել, անօդաչուները հրդեհ են առաջացրել մի քանի կայանքներում, վկայում է ընկերության հաղորդագրությունը։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։

Տեսանյութեր

Լրահոս