Հարավային Կորեայում ավտոպահեստամասերի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել
Հարավային Կորեայի Տեջոն քաղաքի ավտոպահեստամասերի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 50 մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը:
Նշվում է, որ 35 մարդ ստացել է լուրջ վնասվածքներ։
Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով մոտավորապես 13:17-ին: Մարման աշխատանքներում ներգրավված է 240 մարդ, գործի է դրվել շուրջ 70 միավոր տեխնիկա:



