«2050-ին աշխարհը կառավարող երկրների ցանկում Թուրքիան 11-րդն է». PwC

Աշխարհի առաջատար հաշվապահական, աուդիտային և խորհրդատվական ընկերություններից մեկը «PricewaterhouseCoopers» (PwC) զեկույց է հրապարակել համաշխարհային տնտեսության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գնողունակության համարժեքության վերլուծության վրա հիմնված «Աշխարհը 2050-ին» զեկույցում կանխատեսվում է, որ համաշխարհային տնտեսությունը կարող է կրկնապատկվել մինչև 2050 թվականը: Ուսումնասիրությունը նաև մատնանշում է տնտեսական ուժի կենտրոնների զգալի տեղաշարժը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ տնտեսական ուժի կենտրոնները զգալիորեն կտեղաշարժվեն ու աշխարհի ամենահզոր տնտեսությունների վարկանիշը 2050-ին կլինի հետևյալ կերպ՝

1.Չինաստան

2. Հնդկաստան

3. ԱՄՆ

4. Ինդոնեզիա

5. Բրազիլիա

6. Ռուսաստան

7. Մեքսիկա

8. Ճապոնիա

9. Գերմանիա

10. Միացյալ Թագավորություն

11. Թուրքիա

12. Ֆրանսիա

13. Սաուդյան Արաբիա

14. Նիգերիա

15. Եգիպտոս

Թուրքական աղբյուրը նշում է, որ միակ մուսուլմանական երկիրն Ինդոնեզիան է, որը գտնվում է լավագույն հնգյակում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031