Ճապոնիան դատապարտnւմ է Իրանի գործողությունները, ինչպիսիք են hարձակումները հարևան երկրների վրա. Սանաե Տակաիտի
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ կրկին դատապարտել է Իրանի գործողությունները՝ կապված Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ՝ չհիշատակելով Վաշինգտոնի գործողությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Խոսելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ չի կարելի թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք մշակի։ Հենց այդ պատճառով Ճապոնիան ջանքեր է գործադրում և համագործակցում է գործընկերների հետ ամբողջ աշխարհում»,- հայտարարել է Տակաիտին։
Նա նաև ընդգծել է, որ Տոկիոն դատապարտում է Թեհրանի գործողությունները տարածաշրջանում։
«Ճապոնիան դատապարտում է Իրանի գործողությունները, ինչպիսիք են հարձակումները հարևան երկրների վրա, ինչպես նաև Հորմուզի նեղուցի փաստացի փակումը»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ Ճապոնիայի արտգործնախարար Տակեսի Մոտեգին ուղիղ բանակցություններ է վարել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ և կոչ է արել Թեհրանին դադարեցնել նման գործողությունները։
Միևնույն ժամանակ, ելույթի ընթացքում Ճապոնիայի վարչապետը չի հիշատակել իրանական օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած հարվածները։



