ԱՄՆ վիզաների խստացման պատճառը խախտումների թիվն է. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ վիզային ռեժիմի խստացումը կապում է քաղաքացիների վիզային խախտումների բարձր ցուցանիշի հետ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Նախարարության հայտարարության մեջ նշված է. «ԱՄՆ-ի որոշումը, ցավոք, կապված է Վրաստանի քաղաքացիների կատարած ԱՄՆ վիզային քաղաքականության խախտումների բարձր մակարդակի հետ»։

Նախարարությունը կոչ է արել Վրաստանի քաղաքացիներին` պահպանել ԱՄՆ վիզային կանոնակարգերը։

«Վրաստանի քաղաքացիների համար ոչ ներգաղթային վիզաների տրամադրման հետ կապված երաշխիքային գումար սահմանելու մասին ԱՄՆ-ի որոշումը, ցավոք, պայմանավորված է Վրաստանի քաղաքացիների կատարած ԱՄՆ վիզային քաղաքականության խախտումների բարձր ցուցանիշով, ինչի վերաբերյալ պարզաբանում է տվել ամերիկյան կողմը։

Հայտնի է նախագահ Թրամփի վարչակազմի ներգաղթային խիստ քաղաքականությունը, ինչն արտացոլվում է կոնկրետ քայլերում։ Այս որոշումը նույնպես խստացված ներգաղթային քաղաքականության մաս է։ Հետևաբար, կոչ ենք անում Վրաստանի քաղաքացիներին խստորեն պահպանել ԱՄՆ վիզային կանոնակարգերը և չխախտել գործող վիզային ռեժիմը, ինչը Վրաստանին հնարավորություն կտա շարունակելու աշխատանքն ամերիկյան կողմի հետ այս հարցի շուրջ», — ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, 2026 թվականի ապրիլի 2-ից Վրաստանի քաղաքացիները, ովքեր կցանկանան ստանալ ԱՄՆ վիզա և մեկնել Միացյալ Նահանգներ, պարտավոր կլինեն վճարել 5000, 10 հազար կամ 15 հազար ԱՄՆ դոլարի չափով պարտադիր դրամական երաշխիք (bond)։ Այս գումարը նրանց կվերադարձվի վիզային կանոնները չխախտելու դեպքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031