Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել խիստ քննադատությամբ՝ ուղղված ԴԱԻՇ-ի հասցեին, հայտնում է Anadolu գործակալությունը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձմռանը կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը: Նեթանյահուն այդ մասին հայտարարել է Քենիա այցի ժամանակ: Նա նշել է, որ Իսրայելը պաղեստինյան հարցում և դիվանագիտական հարաբերություններում դիրքերը ամրապնդելու նպատակով ստեղծում է նոր դաշինքներ: Նրա խոսքով՝ այդ քաղաքականության շրջանակում ձմռանը կայցելի Ղազախստան և Ադրբեջան: Այցի հստակ ժամկետ նա չի […]
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկու երկրների համագործակցության առաջնահերթ ուղղությունները, հայտնել է Նազարբաևի մամուլի ծառայությունը:
Թուրքիան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մոտ ժամանակներս կկարգավորվի խաղաղ ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կառավարությունների ղեկավարները աշնանը կքննարկեն ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Ստոլյարչուկը:
Թուրքիայի հյուսիսարևելյան Գիրեսուն նահանգում երկրի ռազմաօդային ուժերին պատկանող S-70 ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, հաղորդում է RIA Novosti-ն:
Բաղդադում կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 250-ի, հայտնել են Իրաքի իշխանությունները: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հայաստանում լավ չհասկացան ու, առավել ևս՝ համարժեք չգնահատեցին ռուս-թուրքական ջերմացման հերթական ակտը: Հայաստանում, բոլոր այն շրջանակներում, որոնք ի պաշտոնե ու հանգամանքների բերումով պարտավոր են հասկանալ ու գնահատել դա, բացակայում է ոչ միայն՝ համարժեքությունն ու գնահատելու կարողությունը, այլև օբյեկտիվությունը:
Լատվիայի Անվտանգության ոստիկանության ստուգումների արդյունքում մի քանի տասնյակ օտարերկրացիներ զրկվել են բնակության թույլտվությունից: «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է երկրի Ներքին գործերի նախարար Ռիխարդ Կոզլովսկիսը:
«Այդ տարածքը Թուրքիայինն է, բայց այն վարձակալել են ՆԱՏՕ-ի գործընկերները, հետևաբար` Չավուշօղլուն իրավասու չէ առանց ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համաձայնեցման նման բան հայտարարել: Դրանից բացի, ռուսների տնօրինության տակ է Սիրիայի Հմեյմիմ օդանավակայանը և լրացուցիչ օդանավակայանի օգտագործման անհրաժեշտության մասին հայտարարություն չի եղել»,-հավելեց Անուշ Հովհաննիսյանը:
Իսրայելի Կնեսետը Հայոց ցեղասպանության բանաձևն ուղարկեց կրթության եւ մշակույթի հանձնաժողով. 120 պատգամավորից որոշմանը կողմ քվեարկեց 24-ը, դեմ քվեարկողներ չկան:
«Այդ 2 մեծ երկրները՝ Ռուսաստանն ու Թուրքիան, նախորդ օրը շնչահեղձ, իրար հետ վիրավորանքներ էին փոխանակում, հիմա 5 րոպե պակաս, շուտափույթ բարեկամանում են: Ինչպես մյուս երկրները, մենք էլ եկեք ողջունենք, որ իրար հետ խաղաղ հարաբերություններ ունենան»:
Հարցին, թե ռուս-թուրքական մերձեցման ընթացքում հնարավո՞ր են արդյոք գործարքներ, որոշումներ Հայաստանի շահերի հաշվին, հատկապես, երբ քննարկվում են ԼՂ հակամարտության կարգավորման ռուսական ծրագրեր՝ ադրբեջանամետ բաղադրիչներով, Մալաշենկոն պատասխանեց, որ Ռուսաստանը շարունակում է պահպանել իր չեզոքությունը՝ չսատարելով ոչ մի կողմի դիրքորոշմանը, հետաքրքրված չլինելով ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի հակամարտությունում ավելի գերակա դիրքերով:
«Նրա այցից կախված կլինի՝ արդյո՞ք տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով հերթական հանդիպումը»,- հայտարարել էր Մամեդյարվը:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ դեռ ոչ մի որոշում չի կայացվել թուրքական բանջարեղենների մատակարարումների վերսկսման վերաբերյալ, հարցը քննարկվելու է Անկարայի հետ, սակայն դա չի նշանակում, թե Ռուսաստանն «անհապաղ վազել ու ամեն ինչ բացել է»:
Ինչպես նշել է Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոն, Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում:
Ըստ հաղորդվող տեղեկության՝ Ալիև Վյուսալը սպանվել է հուլիսի 5-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում:
Ձկնորսները, զգուշանալով մոտեցող թայֆունից, ամրացնում են բարկասները ցամաքի վրա և չեն պլանավորում դուրս գալ ծով մոտակա օրերին:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի խմբագրությունից առգրավվում է լրագրողների և ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկու նամակագրությունը, հայտնել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը Twiiter-ի իր միկրոբլոգում:
Խոսքը մի միջոցառմանը մասնակցության մասին է, որն ուղղակի և անուղղակի կերպով կարող է ազդել Հայաստանի ապագայի վրա՝ նպաստել Հայաստանի անվտանգության դիվերսիֆիկացիային, վերջին հաշվով՝ Հայաստանը գոնե այս կարևոր հարթակում ներկայացնել՝ որպես ինքնիշխան միավոր ու համաշխարհային քաղաքականության մաս: Բայց այդ ամենը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդու անունը Վլադիմիր է:
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ թվիթը, որը հրապարակել է իր մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփը և որը պարունակում է վեցաթև աստղ, ակնհայտ հակասեմականության դրսևորում է, հայտնում է BBC-ն:
Թուրքիայի իշխանությունները ևս 17 մարդու են կալանավորել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթյունների գործի շրջանակում, որին զոհ է գնացել 45 մարդ, հայտնում է BBC-ն:
Ղարաբաղում հակամարտության լուծման համար հարկավոր չէ ներգրավել նոր բանակցողների, հարկավոր է ապահովել ԵԱՀԿ Մինսկի խմբի պայմանավորվածությունների իրականացումը, կարծում է Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովը:
«Եվրամիությունը պետք է նաև մտածի այն մասին, թե ինչ օգնություն կարող է ցուցաբերել հետկոնֆլիկտային շրջանում, ներառյալ՝ հեռահաղորդակցությունների վերականգնումը»,- ասված է զեկույցում:
Գերմանա-իսպանական ընկերությունը պլանավորում է իրանական Electric Company-ի հետ Իրանում կառուցել 50 մեգավատտ հզորությամբ արևային էլեկտրակայան, հայտնում է իրանական IRNA ընկերությունը:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ է ընտրվել Քրիստինա Մուտոնենը:
Հուլիսի 8-9-ին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ՀՀ մասնակցության մակարդակն ու ձևաչափը դեռ պարզ չէ: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ Հայաստանի մասնակցության ձևաչափի ու մակարդակի մասին կհայտնեն գագաթաժողովից առաջ:
Բրիտանիայի խորհրդարանի պաշտպանության կոմիտեն զեկույց է հրապարակել, որտեղ ընդգծվում է, որ Միացյալ Թագավորությունն ու ՆԱՏՕ-ն պետք է ունենան բավականաչափ ռազմական պոտենցիալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում զսպեն Ռուսաստանի կողմից եկող ագրեսիան, հայտնում է BBC-ն:
Սվետլանա Բաբաևան լքում է Gazeta.ru-ի գլխավոր խմբագրի պաշտոնը: Այս մասին ասված է Rambler&Co-ի հաղորդագրության մեջ:
Հաջորդ ամիս սպասվում է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Ադրբեջան: Ինչպես հայտնում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը, այս մասին ասվել է Իրանի նախագահի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում է APA-ն: