Բաժիններ՝

Հասան Ռոուհանին հաջորդ ամիս կմեկնի Բաքու

Հաջորդ ամիս սպասվում է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Ադրբեջան: Ինչպես հայտնում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը, այս մասին ասվել է Իրանի նախագահի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում է APA-ն:

Ալիևը հույս է հայտնել, թե հաջորդ ամիս կայանալիք Ռոուհանիի այցը նպատելու է երկու երկրների երկկողմ հարաբերությունների միջև երկկողմ կապերի հետագա զարգացմանը:

Ադրբեջանի և Իրանի նախագահները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հաջող զարգացման առնչությամբ, ինչպես նաև վստահություն հայտնել, որ կապերը հետագայում ևս կամրապնդվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031