Բաժիններ՝

Քլինթոնը Թրամփին մեղադրել է հակասեմականության մեջ

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ թվիթը, որը հրապարակել է իր մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփը և որը պարունակում է վեցաթև աստղ, ակնհայտ հակասեմականության դրսևորում է, հայտնում է BBC-ն:

Թրամփի գրառումը պատկերել է Դավթի վեցաթև աստղը հիշեցնող պատկեր, ինչպես նաև դոլարի թղթադրամի ֆոն և հետևյալ գրառումը. «Ամենակոռումպացված թեկնածուն ողջ պատմության մեջ»:

Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները անբարեխիղճ կերպով համեմատում են իր հրապարակումը Դավթի աստղի հետ, որը հուդայականության խորհրդանիշներից է:
«Դոնալդ Թրամփի կողմից ակնհայտորեն հակասեմիթականություն պատկերող նկարի օգտագործումը, որը վերցված է ռասիստական կայքերից, ինքնին բավական անհանգստացնող երևույթ է: Այն փաստը, որ դա առաջին նման դեպքը չէ, պետք է լրջորեն անհանգստացնի ընտրողներին»,- ասվում է Քլինթոնի ընտրական շտաբի հայտարարության մեջ:

Թրամփը իր հերթին նման մեկնաբանությունը որակել է «պարզապես ծիծաղելի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031