Խոշոր հակաահաբեկչական գործողություն Թուրքիայում
Անկարայում իրականացված լայնածավալ հատուկ գործողության ընթացքում թուրքական ուժային կառույցներն այսօր առավոտյան 209 մարդ են ձերբակալել։
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ Անկարայի դատախազությունը վկայակոչելով։
Թուրք իրավապահների պնդմամբ՝ ձերբակալվածները մի շարք զինված խմբավորումների, այդ թվում՝ «Իսլամական պետության», ինչպես նաև ձախակողմյան ընդհատակյա կազմակերպությունների անդամներ են։
Գործողությունն իրականացվել է հուլիսի 7-ին Անկարայում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շեմին։
Դրան ընդառաջ՝ Անկարայի նահանգապետը 13 օրով արգելել է բոլոր տեսակի զանգվածային միջոցառումների անցկացումը Թուրքիայի մայրաքաղաքի ողջ տարածքում։


