Թուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Թուրքիայում ընթանում են ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքները։ Այն տեղի կունենա Թուրքիայի նախագահական պալատում հուլիսի 7-ից 8-ը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Անկարայի նահանգապետարանը գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ արգելել է ամեն տեսակ հանրահավաքներ, ցույցեր, մամուլի ասուլիսներ, հացադուլներ և նստացույցներ։

Որոշվել է կանխել չարտոնված տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը համապատասխան վայրեր, այդ թվում՝ գագաթնաժողովի վայրեր, պատվիրակությունների տեղակայման վայրեր և երթուղիներ։

Բացի դրանից արգելվել է նաև առանց նահանգապետի թույլտվության այդ ամսաթվերին կիրառել անօդաչու թռչող սարքեր։ Սահմանված արգելքները կգործեն հունիսի 28-ի ժամը 00:00-ից մինչև հուլիսի 10-ի ժամը 23:59-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930