Բաժիններ՝

Նազարբաևն ու Էրդողանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկու երկրների համագործակցության առաջնահերթ ուղղությունները, հայտնել է Նազարբաևի մամուլի ծառայությունը:

Մամլո ծառայությունից հայտնել են, որ երկու երկրների նախագահների հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ, տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են ղազախա-թուրքական համագործակցության առաջնային ուղղությունները, ինչպես նաև նախանշել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում փոխգործակցության ակտիվացման ուղիները»,- ասվում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Էրդողանն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ շարունակել երկխոսությունն ու համատեղ աշխատանքը երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031