
«Թուրքիան հուսով է, որ ԼՂ հակամարտությունը կկարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում». Բաքվում Թուրքիայի դեսպան

Թուրքիան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մոտ ժամանակներս կկարգավորվի խաղաղ ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, լրագրողներին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ալփեր Ջոշքունը:
«Մենք ողջունում ենք բանակցությունները, եթե դրանք ծառայում են հակամարտության լուծմանը: Թուրքիային մինչև վերջ կաջակցի կարգավորման այն տարբերակին, որը կբխի Ադրբեջանի շահերից և որը վերջինս ճիշտ կհամարի»,- ասել է թուրք դեսպանը: