ՆԱՏՕ-ն փոխում է Եվրոպայի նկատմամբ ռազմավարությունը ու ներկայում անցում է կատարում Ռուսաստանի զսպման քաղաքականության, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը, հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ իշխանությունները ժամանակավորապես արգելել են ինքնաթիռներին թռչել Դալլասի վրայով հրաձգությունից հետո, որի հետևանքով սպանվել է 4 ոստիկան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, հայտնում է BBC-ն:
Մոսկվայի մետրոյում տեխնիկական անսարքությունների պատճառով կասեցվել է գնացքների երթևեկությունը «Կոտելնիկիիից» մինչև «Կուզմինկի» կայարան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝հղում կատարելով Մոսկվայի մետրոպոլիտենի մամուլի ծառայությանը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Արևմուտքին շարունակել պատժամիջոցային քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրականացվել Մինսկի պայմանավորվածությունները:
Դալլասում 4 ոստիկան է սպանվել դիպուկահարի կողմից՝ որպես վրեժխնդրություն ոստիկանության կողմից նախօրեին 2 սևամորթ քաղաքացու սպանության, հայտնում է BBC-ն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամեր առաջ Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը:
Գերմանացի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերը ցանկացել է հատուկ նշանակության CC-ականների խումբ ուղարկել Վատիկանից Հռոմի պապ Պիոս XII-ին առևանգելու նպատակով, հայտնում է Daily Mail-ը:
Ռուսաստանը այս տարի կավարտի թվային հեռարձակման կապի ստեղծման աշխարհում ամենախոշոր ենթակառուցվածքային նախագիծը:
«Այո, դեմ է քվեարկում, որովհետև ասում եմ՝ 500 զոհի պարագայում չեն դատապարտում ագրեսորին։ Հենց միայն դրա համար դեմ եմ քվեարկել, շատ էլ լավ եմ արել։ Հիմա հետին մտքով որ նայում եմ, գտնում եմ, թե ինչքան ճիշտ ու գրագետ եմ վարվել»։
Կիպրոսի խորհրդարանը քվեարկել է Ռուսաստանի դեմ ԵՄ սանկցիաները չեղարկելու բանաձևի օտգին:
«ԼՂ հակամարտությունը չի եղել ռուս-թուրքական սրման պատճառ։ Թեև մեզ մոտ հիմնավոր կարծիքներ էին շրջանառվում, որ ռազմական գործողությունների նախաձեռնումն առանց Թուրքիայի աջակցության չի եղել»։
Համացանցում են հայտնվել առաջին կադրերը Թայվանից: Թայվանի մետրոյում այսօր պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում վերջին տվյալների համաձայն` 21 մարդ է տուժել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության դաշնային ծառայությանը հանձնարարել է «հակաահաբեկչական փաթեթ»-ի շրջանակում հաստատել համացանցում նամակների ապակոդավորման, ինչպես նաեւ կոդավորման բանալիների փոխանցման կարգը:
«Վարշավայում ՆԱՏՕ-ն իր նոր քաղաքականության մեկնարկը կտա»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Լոնդոնի Քինգս քոլեջի Անվտանգության դասընթացների բաժնի առաջատար ռազմական վերլուծաբան Թրեյսի Ջերմանը` անդրադառնալով վաղը Վարշավայում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:
Եվրոպական հանձնաժողովն ավարտել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ռիսկերի և անվտանգության վերաբերյալ փորձագիտական գնահատականը:
Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Մայքլ Գոուվը լքել է պայքարը բրիտանական պահպանողականների ղեկավարի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարից` հավաքելով խորհրդարանականների ամենաքիչ ձայները:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներո ւմ:
Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար գավառում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում 100-ավոր արձաններն են տեղադրվել:
«Հարավային Կովկասը մնում է բավականին բարդ շրջան, որտեղ ՆԱՏՕ-ն չի կարող ունենալ բոլոր երկրների նկատմամբ միատեսակ վերաբերմունք այն պարզ պատճառով, որ այդ երկրների ցանկությունները ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու տարբեր արագություններ, տարբեր խորություններ ունեն»:
Ծնվել է դերասան Սերգեյ Բեզրուկովի ու նրա կնոջ՝ Աննա Մատիսոնի դուստրը, հայտնում է 7days.ru-ն: Աղջկան Մաշա են անվանել:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տագնապ է հայտարարվել կասկածելի փաթեթի հայտնաբերման պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը կարծում է, որ աշխարհը հիմա ավելի վատ վիճակում կլիներ, եթե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան 2003թ. Իրաք չներխուժեին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուժայինները պարզում են Դաղստանում ոչնչացված 7 զինյալների ինքնությունը, Interfax-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
Հայաստանում ռուսական ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման զինծառայողները սկսել են հուլիսի կեսերին անցկացվելիք տակտիկական զորավարժությունների երթուղու օդային նկարահանումները:
Ինչպես նշել է NHK հեռուստաալիքը, Ճապոնիայի Յամանասիի պրեֆեկտուրայում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 38,8 աստիճան, Տոկիոյում եղել է 37,7 աստիճան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 27-ից մինչեւ հուլիսի 3-ը «շտապ օգնության» ավտոմեքենաներով հիվանդանոցներ է տեղափոխվել 2847 մարդ, ինչը երեք անգամ ավելի է, քան մեկ շաբաթ առաջ: Նրանցից վեցը մահացել է:
ԱՄՆ-ը Ուկրաինային կհատկացնի հավելյալ 23 միլիոն դոլար պետական օգնություն Դոնբասի բնակիչներին օգնելու նպատակով: Այս մասին ճեպազրույցում այսօր հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Թբիլիսիում ընթացող ԵԱՀԿ Հարավային Կովկասի մեդիա կոնֆերանսի աշխատանքներին մասնակցող հայաստանյան պատվիրակության պետական հատվածը ներկայացնող մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել ադրբեջանական ապակառուցողական մոտեցման նկատմամբ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի կողմից կրավորականություն դրսևորելու կապակցությամբ։
Ճապոնիայի կառավարությունը պլանավորում է հավելյալ հարյուրավոր միլիարդ իեն (1 դոլարը հավասար է մոտավորապես 100 իենի) ծախսել հակաահաբեկչական միջոցառումների և անվտանգության միջոցառումների վրա Բանգլադեշի հարձակումից հետո, որին զոհ է գնացել 7 ճապոնացի, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Ճապոնիայի կառավարությունում իր աղբյուրին:
ՆԱՏՕ-ի ռազմավարությունը Ռուսաստանի նկատմամբ կրում է խորապես պաշտպանական բնույթ: Ինչպես հայտնում է РБК-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում:
Օբամայի աջակցությունը Պուտինին նշանակում է, որ, եթե անգամ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ ձևաչափ զարգացնելու ռուսական փորձ, ապա այն տապալվել է կամ «բերվել» է համանախագահության «շրջանակ»: