
Բաղդադում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 250-ի

Բաղդադում կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 250-ի, հայտնել են Իրաքի իշխանությունները: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պայթուցիկով լի բեռնատարը պայթեցվել էր Բաղդադի Էլ-Կարադա շրջանում, որտեղ ընտանիքները գնումներ էին կատարում Ռամադանի կապակցությամբ:
Երկրորդ պայթյունը տեղի էր ունեցել Բաղդադի հյուսիսում:
ԴԱԻՇ-ն ստանձնել էր հարձակումների պատասխանատվությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր 105 զոհի մասին: Իրաքում շարունակվում է համազգային սուգը: