
Հայտնի է, թե երբ Լավրովը կմեկնի Ադրբեջան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքու կայցելի հուլիսի երկրորդ տասնօրյակում:
Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին:
Ավելի վաղ՝ հունիսի 30-ին, Ադրբեջանի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, թե Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու:
«Նրա այցից կախված կլինի՝ արդյո՞ք տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով հերթական հանդիպումը»,- հայտարարել էր Մամեդյարվը:
«Բաքվում կանցկացվեն բանակցություններ, իսկ հետո կարող է տեղի ունենալ նախագահների հանդիպում: Կա ֆրանսիական կողմի առաջարկը, մենք դրան դեմ չենք: Գլխավորը, որ բանակցություններն արդյունավետ լինեն: Եթե մենք ցանկանում ենք խաղաղ ճանապարհով առաջընթաց գրանցել, բանակցություններ հանուն բանակցությունների չպետք է լինեն»,- ասել էր նա: