Բաժիններ՝

Այսօր Երևանից էլեկտրագանցք չի ուղևորվի Գյումրի. պատճառը վթարն է

Երևան–Գյումրի էլեկտրագնացքի գրաֆիկը խախտվել է «Դալարիկ» կայարանում տեղի ունեցած վթարի պատճառով. 14։25-ին նախատեսված ուղերթը չի կայանա։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ժամը 11:55-ին Արմավիրի մարզում բենզատարը բախվել է կոնտեյներային գնացքին:

Բախման հետևանքով վնասվել են շարժակազմը և կոնտակտային ցանցը:

«Հունիսի 23-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով խախտվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքների երթևեկության ժամանակացույցը և չեղարկվել է Երևան-Գյումրի 686 էլեկտրագնացքի երթը (14:25)»,- հայտնել են ՀԿԵ-ից:

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով բենզատարի վարորդը հոսպիտալացվել է: Նա վնասվածք է ստացել գլխի շրջանում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930