Գերմանա-իսպանական ընկերությունը պլանավորում է Իրանում արևային էլեկտրակայան կառուցել
Գերմանա-իսպանական ընկերությունը պլանավորում է իրանական Electric Company-ի հետ Իրանում կառուցել 50 մեգավատտ հզորությամբ արևային էլեկտրակայան, հայտնում է իրանական IRNA ընկերությունը:
Electric Company-ի ներկայացուցչի խոսքով՝ գերմանա-իսպանական ընկերությունը պատրաստ է նաև ներդրումներ կատարել տարածաշրջանի զարգացման նոր նախագծերում:
Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանը ավելի վաղ հայտնել է, որ ակնկալում է մինչև 30 մլրդ դոլարի օտարերկրա ներդրումներ երկրի էներգետիկ ոլորտում:
Ավելի վաղ Իրանի կառավարության մամուլի քարտուղար Մոհամմեդ Բաղեր Նոբհաթը հայտնել էր, որ Իրանը պայմանագիր է ստորագրել մի խումբ օտարերկրյա ընկերությունների հետ, որպեսզի 4,2 մլրդ ներգրավվի երկրում էլեկտրակայանների շինարարության նպատակով: