Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ կարող է կարգավորել Իսրայելի՝ Լիբանանի հարավային շրջաններից զորքերը դուրս բերել չկամենալու շուրջ ստեղծված խնդիրը։
«Ես խնդիրների լուծման մասնագետ եմ, խնդիրները լուծում եմ շատ արագ, այդ թվում՝ Բիբիի (Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու – խմբ.) հետ», – ասել է նա լրագրողներին Սպիտակ տանը։
Հունիսի 22-ին ավելի վաղ Նեթանյահուն հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելն առայժմ մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանի տարածքից։ «Ես հաստատ համոզված եմ, որ մենք Լիբանանի հարավի անվտանգության գոտում կմնանք այնքան, որքան կպահանջվի երկրի հյուսիսի և բոլոր բնակիչների պաշտպանության համար», – նշել է Իսրայելի վարչապետը:
Թեհրանն, իր հերթին, պահանջում է, որ Իսրայելի զինված ուժերն առաջիկայում լքեն Լիբանանի տարածքը: Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին նշել է, որ ԱՄՆ-ի հետ զինադադարի համաձայնագիրը պետք է ներառի իսրայելական զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից։


