Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակի. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակում է առավելագույն զգուշությամբ, չի վստահում Վաշինգտոնին և պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։ Այս մասին հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր ամբողջ երկիրը պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակի կամ ցանկացած սցենարի։ Եվ հենց այդ պատճառով էլ մենք բանակցություններ ենք վարում։ Ամեն անգամ, երբ նրանք հարձակվում են, մենք անհապաղ պատասխանում ենք։ Հենց այդպես էլ կշարունակենք վարվել նաև այսուհետ»,- ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցում։
«Մենք գիտենք, թե ում հետ ենք բանակցում, – պարզաբանել է մշտական ներկայացուցիչը։ – Մենք բանակցությունները վարում ենք առավելագույն զգուշությամբ, որովհետև Միացյալ Նահանգներին վստահելու ոչ մի հիմք չկա, ընդ որում, մենք չվստահելու շատ պատճառներ ունենք»։

