
ԼՂ-ում հակամարտության լուծման համար նոր միջնորդներ անհրաժեշտ չեն. Ղազախստանի ԱԳՆ

Ղարաբաղում հակամարտության լուծման համար հարկավոր չէ ներգրավել նոր բանակցողների, հարկավոր է ապահովել ԵԱՀԿ Մինսկի խմբի պայմանավորվածությունների իրականացումը, կարծում է Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ստեղծվել է Մինսկի խումբ, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Կարծում եմ՝ անհրաժեշտություն չկա որոնելու նոր միջնորդների հակամարտության լուծման համար»,- ասել է Իդրիսովը Աստանայում ճեպազրույցի ժամանակ:
Նրա կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հստակ ձևավորվել են ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները, այդ իսկ պատճառով էլ հարկավոր է ապահովել այդ պայմանավորվածությունների իրականացումը: