Բաժիններ՝

Թուրքիայում ևս 17 կասկածյալ է կալանավորվել օդանավակայանի ահաբեկչության առնչությամբ

Թուրքիայի իշխանությունները ևս 17 մարդու են կալանավորել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթյունների գործի շրջանակում, որին զոհ է գնացել 45 մարդ, հայտնում է BBC-ն:

Թուրքական ԶԼՄ-ները պնդում են, որ կալանավորվածների թվում կա 11 ռուս, սակայն այդ տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի ոստիկանությունը մի շարք ստուգայցերի արդյունքում 13 մարդու է ձերբակալել հարձակմանն առնչություն ունենալու կասկածանքով: Մինչ դատը նրանք կալանքի տակ են վերցվել: Այդկերպ, ճաղերի հետևում ներկայում կա 30 կասկածյալ:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել է, թե որ երկրների քաղաքացիներն առնչություն ունեն Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի ահաբեկչությանը: «Կան ձերբակալվածներ Դաղստանից, Ղրղըզատանից, Տաջիկստանից: Ցավոք, մենք գործ ունենք հարևան և մտերիմ երկրների հետ»,- հայտարարել է Էրդողանը լրագրողներին:

Ստամբուլի միջազգային օդանավակայանի տերմինալում պայթյունը որոտացել էր հունիսի 28-ին: Պայթյունի հետևանքով սպանվել էր 44 մարդ, այդ թվում՝ 19 օտարերկրացի, ևս 239 մարդ վնասվածք էր ստացել:

Ահաբեկչության կազմակերպման մեջ թուրքական իշխանությունները կասկածում են Չեչնիայի բնակիչ Ահմեդ Չատաևին, որը ավելի վաղ համագործակցել է Դոկու Ումարովի «Իմարատ Կովկաս» հանցավոր կազմակերպության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս